Չելյաբինսկում կայացել է գեղասահքի Ռուսաստանի առաջնությունը: Կանանց մենասահքում չեմպիոն է դարձել Ադելիա Պետրոսյանը:
Հայ գեղասահորդուհին կարճ ծրագրից հետո եղել է առաջին տեղում է՝ ստանալով 167,47 միավոր: Սկզբում նա ընկել քառակի ֆլիպ իրացնելիս, բայց հետո մաքուր է կատարել կրկնակի տուլուպը, քառակի տուլուպը և եռակի ռիտբերգերը, եռակի լուտցը, կրկնակի աքսելը, եռակի տուլուպն ու ֆլիպը:
Կարճ ու ազատ ծրագրերի համագումարում 16-ամյա Պետրոսյանը վաստակել է 246,53 միավոր: Նա առաջին անգամ է դարձել Ռուսաստանի չեմպիոն: Մեկ տարի առաջ Ադելիան գրավել էր 5-րդ տեղը:
Արծաթե մեդալին արժանացել է Սոֆյա Մուրավյովան, բրոնզե մեդալակիր է դարձել Կամիլա Վալիևան:
Պետրոսյանը դարձել է հայկական արմատներով մարզիչ Էթերի Տուտբերիձեի 6-րդ սանը, որը դարձել է Ռուսաստանի չեմպիոն: