Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը խոսել է նախորդ մրցաշրջանում իր հաջողությունների մասին։ «РИА Новости»-ի հետ հարցազրույցում հայ մարզուհին մրցաշրջանի գլխավոր նվաճումը համարել է ոչ մի մեկնարկ բաց չթողնելը: Բացի այդ, 16-ամյա գեղասահորդուհին խոսել է հասակի աճի մասին։
«Ես անցած տարի շուրջ 7 սանտիմետրով ավելի բարձրահասակ եմ դարձել, բայց ցատկերի վրա դա չի ազդում: Քաշն ավելի շատ է ազդում ցատկերի վրա: Սակայն քաշը դեռ ստացվում է պահպանել նորմայում»,- ասել է Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանում Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնությունում և Գրան պրիի եզրափակիչում:


