Logo

Ադելիա Պետրոսյանը ելույթ կունենա եվրատեսիլյան հայտնի երգի ներքո

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:08 / 22.07.2022• Գեղասահք
Ադելիա Պետրոսյան

Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը ներկայացրել է իր նոր կարճ ծրագրի երաժշտությունը։

Հայ մարզուհին տելեգրամյան ալիքում նշել է, որ հաջորդ մրցաշրջանում սահելու է ֆրանսիացի երգչուհի Բառբառա Պրավիի Voilà երգի ներքո։ Պրավին այդ ստեղծագործությամբ երկրորդ տեղն է գրավել 2021 թվականին Ռոտերդամում կայացած Եվրատեսիլում։

Ադելիա Պետրոսյանը «Գրան պրի» շարքի միջազգային երիտասարդական մրցաշարերի հաղթող և բրոնզե մեդալակիր է։ Ռուսաստանի անցյալ տարվա երիտասարդական առաջնությունում 15-ամյա մոսկվացի մարզուհին նվաճել է արծաթե մեդալ։ 2022 թվականի Ռուսաստանի մեծահասակների առաջնությունում նա 4-րդն էր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ