Spotify-ը Ադելի խնդրանքով հանել է բոլոր ալբոմների երգերի «խառնման» (shuffle) ֆունկցիան. այս մասին հայտնում է BBC-ն:
«Սա իմ միակ խնդրանքն էր մեր անընդհատ փոփոխվող ոլորտում: Մենք (երաժիշտներս) ստեղծում ենք հստակ երգացանկ, քանի որ դրա համար կան պատճառներ: Մենք պատմում ենք պատմություն, և դրանք պետք է լսել այնպես, ինչպես մենք էինք նախատեսել: Շնորհակալություն Spotify-ին խնդրանքն ընդունելու համար»,- գրել է երգչուհին Twitter-ում:
«Ամեն ինչ ձեզ համար», – պատասխանել է Spotify-ը:
Նոյեմբերի 19-ին թողարկվել է Ադելի նոր՝ «30» ալբոմը։ Ըստ Spotify-ի, ալբոմն իր թողարկման առաջին օրը լսվել է ավելի քան 60,7 միլիոն անգամ: