Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում դուրս է եկել երկրորդ շրջան:
Առաջին շրջանում աշխարհի 20-րդ ռակետը 1 ժամ 26 րոպե տևած մրցապայքարում 6-2, 6-4 հաշվով հաղթել է արգենտինացի Պեդրո Կաշենին:
Հայ թենիսիստը երկրորդ շրջանում կմրցի բրիտանացի Ջեկ Դրեյփերի հետ:
Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Խաչանովն ու ռուս Անդրեյ Ռուբլյովը դուրս էին եկել նույն մրցաշարի զուգախաղի երկրորդ շրջան:


