Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը (8) դուրս են եկել Ավտրալիայի Ադելաիդա քաղաքում ընթացող թենիսի միջազգային մրցաշարի զուգախաղի երկրորդ շրջան:
Ռուսաստանի ներկայացուցիչները առաջին շրջանում 3-6, 6-3, 10-8 հաշվով պարտության են մատնել ֆրանսիացիներ Ժերեմի Ժարդիին ու Ֆաբրիս Մարտենին: Հանդիպումը տևել է 1 ժամ 21 րոպե:
Երկրորդ շրջանում Խաչանով - Ռուբլյով զույգի մրցակիցները կլինեն ֆրանսիացի Ուգո Նիսն ու լեհ Յան Զելինսկին:
Հիշեցնենք, որ Կարեն Կաչանովը դեկտեմբերի 3-ին մենախաղի առաջին շրջանում կմրցի աշխարհի 57-րդ ռակետ, արգենտինացի Պեդրո Կաշենի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 06:00-ին:
Childhood friends @AndreyRublev97 and @karenkhachanov in dbs action
— TRAVEL&Sports (@travel__Sports) January 2, 2023
BTW - Long lines at the #AdelaideTennis 🎾 as @DjokerNole takes the court soon for dbls with buddy @VasekPospisil pic.twitter.com/184t47KiIp


