Տոգոյի հավաքականի և «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Ռեալի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը Stadium Astro-ի Adam Talks փոդքասթի ընթացքում համեմատել է Կրիշտիանու Ռոնալդուին ու Լիոնել Մեսիին:
«Մեսիի դեմ ոչինչ չունեմ. նա մեծագույններից է այս մարզաձևում, բայց նույնիսկ գերեզմանում ես կընտրեի Ռոնալդուին, քանի որ խաղացել եմ նրա հետ, մարզվել եմ նրա հետ, գիտեմ՝ ինչի է նա ընդունակ: Ռոնալդուն երբեք չի հանձնվում: Գիտեմ նաև, թե ինչ է անում Մեսին խաղերի ընթացքում, բայց չեմ տեսել նրան մարզվելիս, ու դա է պատճառը, թե ինչու եմ ընտրում Ռոնալդուին»,- ասել է Ադեբայորը:
Ադեբայորը «Ռեալում» վարձավճարով հանդես է եկել 2011 թվականին՝ 6 ամիս ժամկետով:


