Logo

Ադամյանը 11-մետրանոց վաստակեց. «Քյոլնը» ավելացված ժամանակում ոչ-ոքի կորզեց

00:04 / 29.04.2024Ֆուտբոլ
null

Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Քյոլնը» հյուրընկալվելիս ոչ-ոքի` 1-1 խաղաց «Մայնցի» հետ։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» կազմում փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին և մրցավարի ավելացված 5-րդ րոպեին վաստակեց 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց ավստրացի կիսապաշտպան Ֆլորիան Կայնցը` ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։

«Քյոլնը» 23 միավորով նախավերջին` 17-րդ տեղում է, «Մայնցն» ունի 28 միավոր և 16-րդն է։

Բունդեսլիգա, 31-րդ տուր

«Մայնց» - «Քյոլն»` 1-1

Լեոնարդո Բարեյրո, 29 - Ֆլորիան Կայնց, 90+5 (11մ)

Վրիպում 11-մետրանոցից` Լուկա Վալդշմիդտ («Քյոլն»), 48

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա