Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն առաջին հանդիպմանն է մասնակցել «Յան Ռեգենսբուրգ» վերադառնալուց հետո։
Գերմանիայի երկրորդ լիգան ներկայացնող ակումբը հունվարի 8-ին ընկերական հանդիպում է անցկացրել «Մյունխեն-1860»-ի հետ և հաղթել է 2-1 հաշվով։ 31-ամյա ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել է ընդմիջմանը։
So geht's rein ins Testspiel gegen den TSV 1860 München⚪️🔴 #SSVTSV #Jahnelf #miaspuinfiaeich
— SSV Jahn Regensburg (@SSVJAHN) January 7, 2025
Die Aufstellung wird von Wolf System GmbH präsentiert. Mehr Infos zum Jahn Klassik Partner findet Ihr hier ➡️ https://t.co/boxJOCIi1F pic.twitter.com/X1kRXGJJEf
«Յան Ռեգենսբուրգը» ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի հունվարի 11-ին՝ մրցելով երրորդ լիգան ներկայացնող «Ունտերհաքինգի» դեմ։
Հիշեցնենք, որ Ադամյանն օրեր առաջ է «Քյոլնից» վարձավճարով տեղափոխվել «Յան Ռեգենսբուրգ»։ Համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։