Logo

Ադամյանի հերթական գոլը «Քյոլնի» կազմում

16:38 / 21.07.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Սարգիս Ադամյանը գոլ է խփել գերմանական «Քյոլնի» կազմում:

31-ամյա հարձակվողը գերմանական «Վիկտորիա Քյոլնի» դեմ արտագնա ընկերական խաղում 19-րդ րոպեին հաշիվը դարձրել է 1-1: Հանդիպումն ավարտվել է 3-3 հաշվով։

«Քյոլնը» հուլիսի 24-ին ընկերական խաղում կմրցի անգլիական «Սուոնսիի» դեմ, իսկ օգոստոսի 2-ին «Համբուրգի» դեմ տնային մրցավեճով կսկսի պայքարը երկրորդ Բունդեսլիգայում: Ադամյանն ու թիմակիցները նախորդ մրցաշրջանում դուրս էին մնացել Բունդեսլիգայից:

Ընկերական խաղ

«Վիկտորիա Քյոլն» - «Քյոլն»՝ 3-3

Ֆլորիան Էնգելհարդտ, 5, Ալբիոն Վրենեզի, 51, Սերհաթ Գյուլեր, 74 - Սարգիս Ադամյան, 19, Դոմինիկ Հայնց, 43, Ֆլորիան Դայց, 48

Հեռացում՝ Յան Թիլման, 89 («Քյոլն»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ