Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը գերմանական «Յան Ռեգենսբուրգ» վերադառնալուց հետո առաջին գոլը խփեց, սակայն դա չօգնեց իր թիմին միավոր վաստակել:
Երկրորդ Բունդեսլիգայի 21-րդ տուրի խաղում «Յան Ռեգենսբուրգը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Գրոյտեր Ֆյուրտին»:
31-ամյա Ադամյանը 6-րդ րոպեին հաշիվը բացեց, սակայն տանտերերն առաջին խաղակեսի վերջնամասում երկու գոլ խփեցին:
Ադամյանը մասնակցեց ամբողջ խաղին:
Հիշեցնենք, որ հայ հարձակվողը վարձավճարով է վերադարձել իր նախկին ակումբ: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է գերմանական «Քյոլնին»:
«Գրոյտեր Ֆյուրտը» 26 միավորով բարձրացավ 11-րդ տեղ, իսկ «Յան Ռեգենսբուրգը» 14 միավորով վերջին` 18-րդ տեղում է:
«Գրոյտեր Ֆյուրտ» - «Ռեգենսբուրգ» խաղը Fast Sports-ի ուղիղ եթերում էր: Երկրորդ Բունդեսլիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):
Երկրորդ Բունդեսլիգա, 21-րդ տուր
«Գրոյտեր Ֆյուրտ» - «Յան Ռեգենսբուրգ»` 2-1
Յոմեին Քոնսբրուխ, 31, Դենիս Սրբենի, 37 - Սարգիս Ադամյան, 6