Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում գերմանական «Քյոլնը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, կընդունի հունգարական «Ֆեհերվարին»: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:30-ին:
Թիմերի մեկնարկային կազմերը հայտնի են.
«Քյոլն». Շվաբե, Շմից, Պեդերսեն, Հյուբերս, Լյուբիչիչ, Կայնզ, Հեկտոր, Շաբո, Սկիրի, Տիլման, Դից:
«Ֆեհերվար». Կովաչ, Նեգո, Լարսեն, Ստոպիրա, Շաբանով, Հանդյա, Բոմգբոյե, Պինտո, Ֆիոլա, Դարդալ, Զիվզիվաձե:
Սարգիս Ադամյանը տանտերերի պահեստայինների թվում է:
Պատասխան խաղը կայանալու է օգոստոսի 25-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին:


