Վաղը «Վուլվերհեմփթոնի» վինգեր Ադամա Տրաորեն բուժզննում կանցնի «Բարսելոնայում»՝ տեղեկացնում է The Athletic-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ակումբներն արդեն համաձայնության են եկել: Հաջող բուժզննման պարագայում 26-ամյա ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմը կհամալրի վարձակալական հիմունքներով: Մրցաշրջանի ավարտին կատալոնացիները հնարավորություն կունենան 35 մլն եվրոյի դիմաց գնելու իսպանացու տրանսֆերային իրավունքները:
Ադաման «Բարսելոնայի» սան է: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 20 հանդիպում ու խփել 1 գոլ:
«Վուլվերհեմփթոնն» զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: