«Արարատի» ֆուտբոլիստ Ադամա Մեիտեի՝ «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում խփած գնդակը ճանաչվել է Fastex Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն գոլ:
Քվեարկությունն անցկացվել է երկրպագուների, սպորտային լրագրողների և Fast TV-ի մեկնաբանների մասնակցությամբ:
Fast TV Goal of the month մրցանակն Ադամա Մեիտեին հանձնել է «Ֆասթ Մեդիա»-ի մարզական մեկնաբան Արամ Սահակյանը:
Մրցանակին հավակնում էին նաև՝
Կարեն Նալբանդյանը («Ալաշկերտ» – «Արարատ»)
Էդգար Փիլոյանը («Ուրարտու» – «Ալաշկերտ»)
Օլավալե Ֆարայոլան («Ալաշկերտ» – «Նոա»)
Էրիկին («Արարատ» – «Վան»)

