Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ադամ Լալանան վերադարձել է «Սաութհեմփթոն», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
36-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել անգլիական թիմ: Լալանայի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 հուլիսի 1-ը:
Հիշեցնենք, որ Լալանան «Սաութհեմփթոնի» սան է, գլխավոր թիմում խաղացել էր 2007-2014 թվականներին, 2014-2020 թվականներին էլ պաշտպանել էր անգլիական «Լիվերպուլի» մարզական պատիվը: Կիսապաշտպանի նախորդ ակումբն անգլիական «Բրայթոնն» է, որի կազմում խաղում էր 2020 թվականից:


