«Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ադամ Լալանան ավարտեց կարիերան, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Լալանան «Սաութհեմփթոնի» սան է: 2000 թվականին նա ընդունվել է ակադեմիա, իսկ 2006-ին՝ նշել պրոֆեսիոնալ նորամուտը:
37-ամյա խաղացողը 2014-ին տեղափոխվել է «Լիվերպուլ», որի կազմում հաղթել է Չեմպիոնների լիգան, Անգլիայի Պրեմիեր լիգան, Եվրոպայի Սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնության տիտղոսը:
2020 թվականին Լալանան տեղափոխվել է «Բրայթոն», որտեղ անցկացրել է 283 հանդիպում:


