Logo

ACBJJ. Արման Ծառուկյանի մրցակիցը

19:24 / 12.12.2025Գրեփլինգ
Պաշտոնական
null

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը դեկտեմբերի 17-ին Մոսկվայում կայանալիք ACBJJ 20 մրցաշարում գրեփլինգի գոտեմարտում կհանդիպի Աբդուլազիզ Աբդուլվախաբովին, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

29-ամյա Ծառուկյանի և ACA-ի չեմպիոնի դիմակայությունը կանցկացվի 80 կգ քաշային կարգում: Սա կլինի օրվա գլխավոր իրադարձությունը: 

Հիշեցնենք, որ Ծառուկյանը դեկտեմբերի 30-ին գրեփլինգի ևս մեկ գոտեմարտ կանցկացնի Երևանի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հայ մարտիկի մրցակիցը կլինի UFC-ի կիսամիջին քաշային կարգի մարտիկ Շարաբուդտին Մագոմեդովը` Շարա Բուլետը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ