UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը Մոսկվայում կայացած ACBJJ 20 մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթեց Մեհդի Բայդուլաևին։
Գրեփլինգի մենամարտում, որը կայանում էր 80 կգ քաշային կարգում, հայ մարտիկը հաղթեց խեղդող հնարքով։ Ծառուկյանի հաղթանակը հաստատվեց մենամարտի ավարտից 12 վայրկյան առաջ։
Արման Ծառուկյանն այս հաղթանակի շնորհիվ նվաճել է չեմպիոնական հատուկ գոտի։


