Logo

Աբով Ավետիսյանը պայմանագիր է կնքել «Հումենեի» հետ

23:54 / 04.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Աբով Ավետիսյանը դարձել է Սլովակիայի երկրորդ լիգան ներկայացնող «Հումենե» ակումբի ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հունգարական «Կիշվարդայից» հեռացած 21-ամյա ֆուտբոլիստը կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Ակումբը չի հայտնել գործարքի ֆինանսական մանրամասները:

Հիշեցնենք, որ Ավետիսյանը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով էր անցկացրել «Հումենեի» կազմում, մասնակցել էր 12 հանդիպման և կատարել երեք գոլային փոխանցում: Նա 2016 թվականից էր «Կիշվարդայի» համակարգում, խաղացել է Մ17, Մ19 և Մ21 թիմերում։ Transfermarkt-ը 75 հազար եվրո է գնահատում հայ պաշտպանի տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ