Logo

Աբուբաքար. «Ռոնալդուն ինձ խնդրեց մնալ «Ալ Նասրում»»

00:30 / 08.02.2023Ֆուտբոլ
null

Կամերունցի հարձակվող Վենսան Աբուբաքարը հայտնել է, որ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն խնդրել է իրեն մնալ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբում: Ավելի վաղ Աբուբաքարը խզել էր պայմանագիրն «Ալ Նասրի» հետ և ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել թուրքական «Բեշիքթաշ», որպեսզի արաբական ակումբը կարողանար գրանցել 38-ամյա պորտուգալացի հարձակվող:

«Դեռևս Ռոնալդուի ժամանելուց առաջ, ես հասկացրի մարզչին, որ ցանկանում եմ հեռանալ: Ռոնալդուի գալուց հետո պետք է արտասահմանցի ֆուտբոլիստներից մեկը հեռանար:

Ռոնալդուն ինձ խնդրեց մնալ, և ակումբը ցանկանում էր, որ ես մնամ գոնե մինչև մրցաշրջանի ավարտը, բայց ես ուզում էի հեռանալ: «Ալ Նասրը» պատրաստ էր վճարել իմ աշխատավարձը մինչև մրցաշրջանի ավարտը»,- Աբուբաքարի խոսքը մեջբերում է «Canal+»-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուի տեղափոխությունից հետո Աբուբաքարը հայտարարել էր, որ ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ավելի ուժեղ է, քան պորտուգալացին: Կամերունցին նշել էր, որ դրանում համոզվել է Ռոնալդուի հետ մարզվելուց հետո:

Պորտուգալիայի հավաքականի ավագը նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել արաբական ակումբ և ստորագրել 2,5 տարվա պայմանագիր: Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում մասնակցել է երեք հանդիպման և խփել մեկ գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ