Logo

Աբրահամ Պորտուգալյանը փոխել է ակումբը

17:11 / 27.07.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Աբրահամ Պորտուգալյանը պայմանագիր է կնքել Սլովակիայի երկրորդ լիգայի ուղեգիր նվաճած «Ստարա Լյուբովնիայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ստարա Լյուբովնիան» 2023/24 մրցաշրջանում խաղացել է երրորդ լիգայում և 56 միավորով գրավել է երկրորդ տեղը։

25-ամյա Պորտուգալյանի նախորդ ակումբը Սլովակիայի երկրորդ լիգան ներկայացնող «Սպիսկա Նովա Վեսն» էր, որի կազմում 7 խաղում խփել է 3 գոլ։ Հայ ֆուտբոլիստը Սլովակիայում ներկայացրել է նաև «Պոդկոնիցեն», Կոշիցեի «Սլավիան» և «Բարդեյովը»։ Հարձակվողը 2019-2020 թթ. հրավիրվել է Հայաստանի Մ21 հավաքական և մասնակցել 2 հանդիպման։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ