Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Աբրահամ Պորտուգալյանն առաջին գոլն է խփել Սլովակիան ներկայացնող «Սպիսկա Նովա Վես» թիմի կազմում:
Սլովակիայի երկրորդ լիգայի 23-րդ տուրում «Սպիսկա Նովա Վեսը» տանը 2-0 հաշվով հաղթել է «Պովաժկա Բիստրիցային»: 25-ամյա Պորտուգալյանը 54-րդ րոպեին դրել է խաղի վերջակետը՝ 2-0:
Հիշեցնենք, որ Պորտուգալյանը փետրվարից է խաղում «Սպիսկա Նովա Վեսի» կազմում:
«Սպիսկա Նովա Վեսը» 6 միավորով վերջին՝ 16-րդ տեղում է, «Պովաժկան»՝ 39 միավորով 5-րդը:
Սլովակիայի երկրորդ լիգա, 23-րդ տուր
«Սպիսկա Նովա Վես» - «Պովաժկա Բիստրիցա»՝ 2-0
Կամիլ Զեկուցիա, 15, Աբրահամ Պորտուգալյան, 54


