Հայաստանի ազգային հավաքականի, Երևանի «Ալաշկերտի», «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Կապանի «Գանձասարի» սպորտային տնօրեն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբը չի հայտնել պայմանագրի ժամկետը: Խաշմանյանը 2010 թվականի դեկտեմբերից մինչև 2012-ի մայիսը ներառյալ եղել է «Գանձասարի» գլխավոր մարզիչը:


