Logo

Աբրահամ Խաշմանյան. «Աշխատում եմ սփյուռքում հանդես եկող հայ ֆուտբոլիստների հետ»

21:56 / 10.05.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային, երիտասարդական և մինչև 19 տարեկանների հավաքականների, Երևանի «Ալաշկերտի», «Արարատի», «Կիլիկիայի» և Կապանի «Գանձասարի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հյուրընկալվել է Fast Media-ի «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդաշարին և խոսել տարբեր թեմաների շուրջ:

Երեք տարի մարզչական գործունեություն չծավալելու և այլ աշխատանքով զբաղվելու մասին

«Երկրորդ տարին է՝ կատարում եմ հայկական ֆուտբոլի համար ոչ պակաս կարևոր աշխատանք, մի փոքր կբացեմ փակագծերը: Աշխատանքս կապված է սփյուռքում հանդես եկող պատանի, նաև երիտասարդ հայ ֆուտբոլիստների հետ, որոնք պարբերաբար համալրում են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները: Առաջիկայում նրանք կարող են համալրել նաև երիտասարդական հավաքականը, հուսանք՝ նաև ազգային թիմը:

Նախորդ տարիները վերհիշելով՝ հասկանում եմ, որ ինչ-որ տեղ պետք էր ավելի համբերատար լինել: Ես շատ էմոցիոնալ եմ, դա բոլորը գիտեն: Այդ ամենի միջով անցնելուց հետո ավելի սառնասրտորեն ես մոտենում պրոֆեսիոնալ աշխատանքին»:

Մարզչական աշխատանքում ստացած առաջարկների մասին

«Չեմ ուզում նշել այն ակումբների անունները, որոնք ինձ առաջարկներ են կատարել: Խոսակցությունները շատ-շատ են եղել և այժմ էլ առկա են: 100-տոկոսանոց երկու հրավեր եմ ունեցել: Դրանք մերժել եմ, քանի որ այդ ակումբները չեն ունեցել հստակ ծրագիր և նպատակ: Ես ունեցել եմ նման դառը փորձ, երբ գլխավորել եմ թիմ, որը չի ունեցել հստակ ծրագիր և նպատակներ»:

«Ալաշկերտը» չորս անգամ գլխավորելու մասին

««Ալաշկերտի» հետ կապված միայն դրական հիշողություններ ունեմ: Եվրոպական շատ ակումբներում նույնպես եղել են նման դեպքեր, երբ որևէ մասնագետ չորս կամ ավելի անգամ գլխավորել է նույն թիմը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա