Logo

Աբդուլռաշիդ Սադուլաևը վիզա չի ստացել և չի մասնակցի ըմբշամարտի ԵԱ-ին

12:09 / 05.04.2025Ըմբշամարտ
null

Ազատ ոճի ըմբշամարտի Օլիմպիական կրկնակի չեմպիոն Աբդուլռաշիդ Սադուլաևը վիզա չստանալու պատճառով չի մասնակցի Բրատիսլավայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, ТАСС լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաջիմուրատ Գացալովը:

«Հրաժարվել են Սադուլաևին վիզա տրամադրելուց. նրա փոխարեն Բրատիսլավա է եկել Մագոմեդ Կուրբանովը»,- ասել է Գացալովը:

Սադուլաևը նաև աշխարհի 6-ակի և Եվրոպայի քառակի չեմպիոն է:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 7-13-ը և կցուցադրվի «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ