Ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին համալրեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Քարդիֆ Սիթիի» շարքը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
32-ամյա կիսապաշտպանը «Քարդիֆի Սիթիին» միացավ ազատ գործակալի կարգավիճակում: Հուլիսի 15-ին նա խզել էր պայմանագիրը ֆրանսիական «Նիսի» հետ:
2022/23 մրցաշրջանում նա «Նիսի» կազմում մասնակցել էր 34 հանդիպման, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Ռեմսին «Քարդիֆի» սան է: Կարիերայի ընթացքում ուելսցին խաղացել է նաև Թուրինի «Յուվենտուսում», շոտլանդական «Ռեյնջերսում», Լոնդոնի «Արսենալում» և «Նոթինգհեմ Ֆորեսթում»:


