Ֆրանսիական «Նիսի» ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին հեռացավ թիմից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ:
Հիշեցնենք, որ Ռեմսին «Նիսում» խաղում էր 2022 թվականի հունիսից: 2022/23 մրցաշրջանում նա մասնակցել է 34 հանդիպման, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև Թուրինի «Յուվենտուսում», շոտլանդական «Ռեյնջերսում», Լոնդոնի «Արսենալում», «Քարդիֆում» և «Նոթինգհեմ Ֆորեսթում»: