Logo

«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» պաշտպանին

19:56 / 02.06.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Միքայիլ Ֆայեն հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» ուշադրության կենտրոնում։

Daily Mail-ը գրում է, որ «Բլաուգրանայի» ղեկավարությունը բարձր է գնահատում սենեգալցի ֆուտբոլիստի ներուժը, սակայն շահավետ առաջարկ ստանալու դեպքում մտադիր է վաճառել նրա տրանսֆերը։

Ըստ աղբյուրի` լոնդոնյան ակումբը պատրաստ է 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Բարսելոնային» վճարել 17 միլիոն ֆունտ ստերլինգ։ Գումարի չափը բավարարում է կատալոնական ակումբին` չնայած Ֆայեի պայմանագրում սահմանաված է 400 միլիոն եվրո հրաժարագնին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երիտասարդ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։

Սենեգալցին 2023 թ. ամռանն է 1,5 միլիոն եվրոյով խորվաթական «Կուստոշիա» ակումբից տեղափոխվել «Բարսելոնա», որի հիմնական թիմում նորամուտ դեռ չի նշել։ 2023/24 մրցաշրջանում նա ակումբի երիտասարդական թիմում 33 խաղում խփել է 4 գոլ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ