Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը» հունվարին փորձել է ձեռք բերել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսին, հայտնում է GiveMeSport-ը։
Անգլիական գրանդն ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում «Ալ Նասրից» տրանսֆերային երկու առաջարկ է կատարել։ «Ալ Նասրը» պատրաստ է եղել Նունյեսի տրանսֆերը գնել 75 միլիոն եվրոյից ավելի գումարով։ Գործարքում ներառվելու էին նաև տարբեր հավելավճարներ։
Մերձավորարևելյան ակումբն անձնական պայմանագրի կետերի հարցում բավական հաջող բանակցել է 25-ամյա հարձակվողի հետ, սակայն «Լիվերպուլը» չի ցանկացել բաժանվել նրանից։
Դարվին Նունյեսը մերսիսայդյան ակումբ է տեղափոխվել 2022 թ. հուլիսին, 128 խաղում խփել 39 գոլ, կատարել 22 ասիստ։