Աշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Յուվենտուսը» 4-1 հաշվով հաղթեց «Վիդադին»։
«Բիանկոներիից» դուբլ գրանցեց Կենան Յիլդիզը, մեկ գոլ էլ խփեց Դուշան Վլահովիչը։
Թուրինյան գրանդը 6 միավորով խմբի առաջատարն է ու ապահովեց տեղը 1/8 եզրափակիչում։ «Վիդադը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց և զրկվեց պայքարը հաջորդ փուլում շարունակելու հնարավորությունից։
G խմբի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կմրցի ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ Աինի» դեմ։ Հանդիպումը կկայանա հունիսի 23-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 05:00-ին։
Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երկրորդ տուր
G խումբ
«Յուվենտուս» (Իտալիա) - «Վիդադ» (Մարոկկո)` 4-1
Աբդելմունաիմ Բուտուիլ, 6 (ինքնագոլ), Կենան Յիլդիզ, 16, 69, Դուշան Վլահովիչ, 90+4 (11մ) - Թեմբինկոսի Լորչ, 25


