Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 1-0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»։
«Արքայական ակումբի» միակ և հաղթական գնդակը 54-րդ րոպեին խփեց Գոնսալո Գարսիան։ 21-ամյա հարձակվողը մրցաշարում դարպասի գրավմամբ աչքի ընկավ երրորդ անգամ։
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում է, որտեղ կմրցի «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Մոնտերեյ» (Մեքսիկա) դիմակայության հաղթողի դեմ։
Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին ու Երևանի ժամանակով 05:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Աշխարհի ակումբային առաջնություն, 1/8 եզրափակիչ
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)` 1-0
Գոնսալո Գարսիա, 54
Աշխարհի ակումբային առաջնության հանդիպումները, սկսած փլեյ-օֆֆից, հեռարձակվում են Fast Sports հեռուստաալիքների ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android)։


