Չեմպիոնների լիգայի գործող հաղթող Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլիի» դեմ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի խաղի համար:
Վնասվածքի պատճառով թիմի հետ Մարոկկո չեն մեկնել ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման ու բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան: Վերջինս «Մալյորկայի» դեմ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի արտագնա խաղից (0-1) առաջ կայացած նախավարժանքի ժամանակ մկանային վնասվածք էր ստացել և բաց թողել հանդիպումը: «Ռեալի» դարպասը պաշտպանել էր ուկրաինացի Անդրեյ Լունինը:
Marca-ի տեղեկություններով, Բենզեման ու Կուրտուան կարող են վերականգնվել մինչև Մարոկկոյում ընթացող ակումբային ԱԱ-ի եզրափակիչը, որը նախատեսված է փետրվարի 11-ին:
«Ալ Ահլի» - «Ռեալ» հանդիպումը կկայանա փետրվարի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: