Logo

ԱԱԱ. ՊՍԺ-ն չորս գոլ խփեց «Ինտեր Մայամիին» ու քառորդ եզրափակիչում է

21:53 / 29.06.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ն 4-0 հաշվով հաղթեց «Ինտեր Մայամիին» ու դուրս եկավ աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ։

Փարիզյան գրանդը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում. դուբլ գրանցեց Ժոաու Նևեշը, մեկ գոլ խփեց Աշրաֆ Հաքիմին, իսկ մրցակցի պաշտպան Տոմաս Ավիլեսը գնդակն ուղարկեց սեփական դարպասը։

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի հաջորդ մրցակիցը կլինի «Ֆլամենգո» (Բրազիլիա) - «Բավարիա» (Գերմանիա) դիմակայության հաղթողը։ Այդ հանդիպումը կկայանա հունիսի 29-ին և ժամը 23:55-ից կլինի «Ֆաստ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Աշխարհի ակումբային առաջնություն, 1/8 եզարափակիչ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ինտեր Մայամի» (ԱՄՆ)` 4-0

Ժոաու Նևեշ, 6, 39, Տոմաս Ավիլես, 44 (ինքնագոլ), Աշրաֆ Հաքիմի, 45+3

Աշխարհի ակումբային առաջնության հանդիպումները, սկսած փլեյ-օֆֆից, հեռարձակվում են Fast Sports հեռուստաալիքների ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ