Logo

ԱԱԱ. ՊՍԺ-ի պարտությունն ու «Աթլետիկոյի» հաղթանակը

09:05 / 20.06.2025• Ֆուտբոլ
null

Աշխարհի ակումբային առաջնության B խմբի երկրորդ տուրում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող ՊՍԺ-ն 0-1 հաշվով պարտվեց բրազիլական «Բոտաֆոգոյին»:

Խաղի միակ գոլը 36-րդ րոպեին խփեց Իգոր Ժեզուսը: Փարիզյան գրանդը կատարեց 16 հարված, որոնցից դիպուկ էր 2-ը, իսկ բրազիլական թիմի 4 հարվածներն էլ դարպասին էին:

Առաջին տուրում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 4 անպատասխան գնդակ էր ուղարկել Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասը:

Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն էլ 3-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սիեթլ Սաունդերսի» դեմ խաղում:

Մադրիդյան գրանդից դուբլով աչքի ընկավ Պաբլո Բարիոսը, մեկ գոլ խփեց Աքսել Վիտսելը: Ամերիկյան թիմի միակ գոլը խփեց Ալբերտ Ռուսնակը:

B խմբում «Բոտաֆոգոն» 6 միավորով առաջատարն է, ՊՍԺ-ն 3 միավորով երկրորդն է, «Աթլետիկոն»՝ նույնքան միավորով երրորդը: «Սիեթլ Սաունդերսն» առանց միավորի եզրափակում է աղյուսակը:

ԱԱԱ, խմբային փուլի երկրորդ տուր

B խումբ

«Սիեթլ Սաունդերս» (ԱՄՆ) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 1-3

Ալբերտ Ռուսնակ, 50 - Պաբլո Բարիոս, 11, 55, Աքսել Վիտսել, 47

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բոտաֆոգո» (Բրազիլիա)՝ 0-1

Իգոր Ժեզուս, 36

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ