Logo

ԱԱԱ. «Մանչեսթեր Սիթին» պարտվեց «Ալ Հիլալին» ու դուրս մնաց պայքարից

10:15 / 01.07.2025Ֆուտբոլ
null

Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» գոլառատ խաղում պարտվեց «Ալ Հիլալին» և դուրս մնաց պայքարից:

Ֆանտաստիկ սցենարով ընթացած խաղի հիմնական ժամանակում հաղթող չեղավ՝ 2-2: Լրացուցիչ ժամանակի առաջին կեսում թիմերը փոխանակեցին մեկական գոլ, և միայն 112-րդ րոպեին Մարկոս Լեոնարդոյի գոլի շնորհիվ Ռիադը ներկայացնող «Ալ Հիլալը» կարողացավ հաղթանակ ապահովել ու դուրս գալ քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա բրազիլական «Ֆլումինենսեի» հետ:

Աշխարհի ակումբային առաջնություն, 1/8 եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ալ Հիլալ» (Սաուդյան Արաբիա)՝ 2-2 (լրացուցիչ ժամանակ՝ 1-2)

Բեռնարդու Սիլվա, 9, Էռլինգ Հոլանդ, 55, Ֆիլ Ֆոդեն, 104 - Մարկոս Լեոնարդո, 46, 112, Մալկոմ, 52, Կալիդու Կուլիբալի, 94

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ