Անգլիական «Մանչեսթեր Սիթին» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում և G խմբում 9 միավորով գրավեց առաջին տեղը:
Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը խմբային փուլի վերջին տուրում 5-2 հաշվով հաղթեց Թուրինի «Յուվենտուսին», որը 6 միավորով երկրորդն է ու ևս փլեյ-օֆֆում է:
Անգլիական գրանդից գոլ խփեցին Ժերեմի Դոկուն, Էռլինգ Հոլանդը, Ֆիլ Ֆոդենը և Սավինյոն: Նաև մեկ անգամ թուրինյան թիմից սեփական դարպասը գրավեց պաշտպան Պյեր Կալյուլյուն:
«Մանչեսթեր Սիթին» 1/8 եզրափակիչում կմրցի H խմբում երկրորդ տեղը զբաղեցրած թիմի դեմ, իսկ «Յուվենտուսը» կհանդիպի H խմբի հաղթողին: Վերջին խմբի երրորդ տուրի խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 05:00-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆի բոլոր խաղերը կհեռարձակվեն «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android)։
Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երրորդ տուր
G խումբ
«Յուվենտուս» (Իտալիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)` 2-5
Թյոն Կոպմեյներս, 11, Դուշան Վլախովիչ, 84 - Ժերեմի Դոկու, 9, Պյեր Կալյուլյու, 26 (ինքնագոլ), Էռլինգ Հոլանդ, 52, Ֆիլ Ֆոդեն, 69, Սավինյո, 75
«Վիդադ» (Մարոկկո) - «Ալ Աին» (ԱՄԷ)` 1-2
Կասիուս Մայուլա, 4 - Կոջո Ֆո Դո Լաբա, 45+1 (11մ), Ալեխանդրո Ռոմերո, 50
1/8 եզրափակիչի 8 զույգերից 6-ն արդեն ձևավորվել է.
- «Պալմեյրաս» (Բրազիլիա) - «Բոտաֆոգո» (Բրազիլիա)` հունիսի 28, 20:00
- «Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Չելսի» (Անգլիա)` հունիսի 28, 23:55
- ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ինտեր Մայամի» (ԱՄՆ)` հունիսի 29, 20:00
- «Ֆլամենգո» (Բրազիլիա) - «Բավարիա» (Գերմանիա)` հունիսի 29, 23:55
- «Ինտեր» (Իտալիա) - «Ֆլումինենսե» (Բրազիլիա)` հունիսի 30, 23:00
- «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Մոնտերեյ» (Մեքսիկա)` հուլիսի 2, 05:00


