Աշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 6-0 հաշվով հաղթեց «Ալ Աինին»։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Իլկայ Գյունդողանը, դարպասի մեկական գրավմամբ աչքի ընկան Կլաուդիո Էչևերին, Էռլինգ Հոլանդը, Օսկար Բոբն ու Ռայան Շերկին։
Մանկունիական գրանդը 6 միավորով G խմբի երկրորդ տեղում է ու ապահովեց տեղը փլեյ-օֆֆում, իսկ «Ալ Աինը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց և 1/8 եզրափակիչ դուրս գալու շանս այլևս չունի։
H խմբում էլ «Զալցբուրգն» ու «Ալ Հիլալը» գոլեր չխփեցին` 0-0։
Ավստրիական թիմը 4 միավորով խմբում երկրորդ տեղում է, իսկ «Ալ Հիլալը»` 2 միավորով երրորդը։
Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երկրորդ տուր
G խումբ
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ալ Աին» (ԱՄԷ)` 6-0
Իլկայ Գյունդողան, 8, 73, Կլաուդիո Էչևերի, 27, Էռլինգ Հոլանդ, 45+3 (11մ), Օսկար Բոբ, 84, Ռայան Շերկի, 89
H խումբ
«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Ալ Հիլալ» (Սաուդյան Արաբիա)` 0-0


