Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ կորզեց ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսից»:
E խմբի երկրորդ տուրի առաջին խաղում Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը մինչև 78-րդ րոպեն պարտվում էր 0-1 հաշվով, սակայն նախ` արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը երկրորդ հանդիպումն անընդմեջ գոլ խփեց, հետո՝ ավելացված ժամանակի երկրորդ րոպեին էլ նրա հայրենակից, 20-ամյա կիսապաշտպան Վալենտին Կարբոնին դրեց մրցավեճի վերջակետը` 2-1:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսի մեկնարկից:
«Ինտերը» չորս միավորով գլխավորեց խմբի մրցաշարային աղյուսակը, «Ուրավան» միավոր չունի:
Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երկրորդ տուր
E խումբ
«Ինտեր» (Իտալիա) - «Ուրավա Ռեդ Դայմոնդս» (Ճապոնիա)` 2-1
Լաուտարո Մարտինես, 78, Վալենտին Կարբոնի, 90+2 - Ռիոմա Վատանաբե, 11


