Logo

ԱԱԱ. «Ինտերն» ու «Մոնտերեյը» դուրս եկան փլեյ-օֆֆ

11:39 / 26.06.2025Ֆուտբոլ
null

Աշխարհի ակումբային առաջնության E խմբից 1/8 եզրափակիչ դուրս եկան Միլանի «Ինտերն» ու մեքսիկական «Մոնտերեյը»:

Վերջին՝ երրորդ տուրում Մխիթարյանի «Ինտերը» 2-0 հաշվով հաղթեց արգենտինական «Ռիվեր Փլեյթին»: Քրիստիան Կիվուի գլխավորած թիմից դարպասի գրավմամբ աչքի ընկան Ֆրանչեսկո Էսպոզիտոն ու Ալեսանդրո Բաստոնին:

Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և անցկացրեց ամբողջական հանդիպում:

«Ռիվեր Փլեյթը» խաղն ավարտեց 9 ֆուտբոլիստով:

«Մոնտերեյն» էլ 4 անպատասխան գնդակ ուղարկեց ճապոնական «Ուրավայի» դարպասը: 

«Ինտերն» առաջին տեղը գրավեց 7 միավորով, երկրորդ տեղով փլեյ-օֆֆ դուրս եկած «Մոնտերեյը», որտեղ հանդես է գալիս լեգենդար Սերխիո Ռամոսը, վաստակեց 5 միավոր: 4 միավորով երրորդ տեղը զբաղեցրեց «Ռիվեր Փլեյթը», իսկ «Ուրավան» մրցաշարն ավարտեց առանց միավորի:

Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երրորդ տուր

E խումբ

«Ինտեր» (Իտալիա) - «Ռիվեր Փլեյթ» (Արգենտինա)` 2-0

Ֆրանչեսկո Էսպոզիտո, 72, Ալեսանդրո Բաստոնի, 90+3

Հեռացում՝ Լուկաս Մարտինես («Ռիվեր Փլեյթ»), 65, Գոնսալո Մոնտիել («Ռիվեր Փլեյթ»), 90+5

«Ուրավա» (Ճապոնիա) - «Մոնտերեյ» (Մեքսիկա)` 0-4

Նելսոն Դեոսա, 30, Խերման Բերտերամե, 34, 90+7, Խեսուս Կորոնա, 39

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ