Աշխարհի ակումբային առաջնությունում «Օքլենդ Սիթին» ոչ-ոքի (1-1) էր գրանցել «Բոկա Խունիորսի» դեմ խաղում և վաստակել 1 միլիոն դոլար, որը կբաշխվի թիմի ֆուտբոլիստների միջև, գրում է Marca-ն:
Նոր Զելանդիան ներկայացնող ակումբի խաղացողների համար սա աննախադեպ ու բացառիկ գումար է: Նրանց շաբաթական միջին աշխատավարձն 84 եվրո է: Նրանցից շատերն այլ աշխատանք ունեն. «Ես ջակուզի եմ լվանում, դա է իմ հիմնական աշխատանքը: Արձակուրդ խնդրեցի՝ այս մրցաշարին մասնակցելու համար»,- նշել է թիմի ֆուտբոլիստ Սեբաստիան Սիգանդան:
930 հազար եվրո պարգևավճարը 11.111 անգամ շատ է, քան ֆուտբոլիստների միջին աշխատավարձը:
Սա նաև ակումբի պատմության մեջ մեծագույն շահույթն է որևէ խաղից կամ մրցաշարից:


