Դորտմունդի «Բորուսիան» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում առաջին հաղթանակը տարավ:
F խմբի երկրորդ տուրի առաջին խաղում գերմանական գրանդը 4-3 հաշվով հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող «Մամելոդի Սանդաունսին»:
«Բորուսիայի» կազմում իր առաջին գոլը խփեց անգլիացի 19-ամյա կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը:
Նիկո Կովաչի գլխավորած թիմը չորս միավորով առաջատարն է, «Մամելոդին»` երեք միավորով երկրորդը:
Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երկրորդ տուր
F խումբ
«Մամելոդի Սանդաունս» (Հարավաֆրիկյան Հանրապետություն) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)` 3-4
Լուկաս Ռիբեյրո, 11, Իքրամ Ռեյներս, 62, Լեբո Մոտհիբա, 90 - Ֆելիքս Նմեչա, 16, Սերու Գիրասի, 34, Ջոբ Բելինգհեմ, 45, Խուլիսո Մուդաու, 59 (ինքնագոլ)


