Աշխարհի ակումբային առաջնության A խմբի վերջին տուրում դրամատիկ ավարտ ունեցավ «Ինտեր Մայամի» – «Պալմեյրաս» հանդիպումը:
Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմը երկու գնդակի առավելություն ուներ Լուիս Սուարեսի մեկական գոլի ու ասիստի շնորհիվ: Այդուհանդերձ, բրազիլական թիմը կարողացավ քամբեք կատարել և խաղի վերջնամասում ոչ-ոքի կորզել (2:2):
Դրա շնորհիվ Աբել Ֆերեյրայի թիմը 5 միավորով խմբում դարձավ ուժեղագույնը և 1/8 եզրափակիչում կմրցի B խմբում երկրորդ տեղը գրաված «Բոտաֆոգոյի» հետ:
«Ինտեր Մայամին» նույնպես վաստակեց 5 միավոր, սակայն 1 գոլ ավելի բաց թողնելու պատճառով զբաղեցրեց երկրորդ տեղը: Լեո Մեսիի առաջնորդած թիմը 1/8 եզրափակիչում կմրցի B խմբի հաղթող, Չեմպիոնների լիգայի նորընծա գավաթակիր ՊՍԺ-ի հետ, որտեղ արգենտինացին 2 տարի է անցկացրել:
Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երրորդ տուր
A խումբ
«Իմտեր Մայամի» (ԱՄՆ) - Պալմեյրաս (Բրազիլիա)` 2-2
Տադեո Ալյենդե, 16, Լուիս Սուարես, 65 - Պաուլինյո, 80, Մաուրիսիո, 87


