Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց «Մոնտերեյին» ու դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ կխաղա «Ռեալի» հետ:
Գերմանական թիմի կազմում դեղին քարտ ստացավ Ջոբ Բելինգհեմը. նա որակազրկման պատճառով բաց կթողնի մադրիդյան թիմի դեմ հանդիպումը:
Աշխարհի ակումբային առաջնություն, 1/8 եզրափակիչ
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Մոնտերեյ» (Մեքսիկա)՝ 2-1
Սերու Գիրասի, 14, 24 - Խերման Բերտերամ, 48
Աշխարհի ակումբային առաջնության հանդիպումները, սկսած փլեյ-օֆֆից, հեռարձակվում են Fast Sports հեռուստաալիքների ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android)։


