Աշխարհի ակումբային առաջնության F խմբից 1/8 եզրափակիչ դուրս եկան Դորտմունդի «Բորուսիան» ու բրազիլական «Ֆլումինենսեն»՝ համապատասխանաբար առաջին ու երկրորդ տեղերով:
Վերջին` երրորդ տուրում «Բորուսիան» 1-0 հաշվով հաղթեց «Ուլսանին»։ Նիկո Կովաչի գլխավորած թիմից 36-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի ընկավ Դանիել Սվենսոնը։
«Ֆլումինենսեն» գոլազուրկ ոչ-ոքիով ավարտեց «Մամելոդի Սանդաունսի» դեմ խաղը։
«Բորուսիան» առաջին տեղը գրավեց 7 միավորով, «Ֆլումինենսեն» երկրորդն է 5 միավորով, «Մամելոդի Սանդաունսը»` 4 միավորով երրորդը: «Ուլսանը» բոլոր խաղերը պարտվել է ու եզրափակեց խումբը։
Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երրորդ տուր
F խումբ
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Ուլսան» (Հարավային Կորեա)` 1-0
Դանիել Սվենսոն, 36
«Մամելոդի Սանդաունս» (ՀԱՀ) - «Ֆլումինենսե» (Բրազիլիա)` 0-0


