Աշխարհի ակումբային առաջնության C խմբի վերջին` երրորդ տուրում «Բոկա Խունիորսն» ու «Օքլենդ Սիթին» հաղթողին չպարզեցին՝ 1-1:
Երկրորդ կեսի մեկնարկից կարճ ժամանակ անց, երբ հաշիվն արդեն 1-1 էր, խաղն ընդհատվեց էլեկտրաէներգիայի խնդրի պատճառով: Հանդիպման մնացած ժամանակահատվածում գոլ չեղավ: «Բոկա Խունիորսը» կատարեց ընդհանուր 41 հարված (10-ը՝ դարպասին), սակայն չկարողացավ հաղթել Նոր Զելանդիան ներկայացնող մրցակցին, որի խաղացողների մեծ մասն ամենամյա արձակուրդ է վերցրել՝ մրցաշարին մասնակցելու համար:
«Օքլենդ Սիթին» այս խաղում խփեց իր առաջին ու վերջին գոլը և վաստակեց առաջին ու վերջին միավորը մրցաշարում:
Արգենտինական ակումբը 2 միավորով խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ «Օքլենդը» 1 միավորով եզրափակեց աղյուսակը: Խմբից հաջորդ փուլ դուրս եկան «Բավարիան» ու «Բենֆիկան»:
Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երրորդ տուր
C խումբ
«Օքլենդ Սիթի» (Նոր Զելանդիա) - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)՝ 1-1
Քրիստիան Գրեյ, 52 - Նեթեն Գերոու, 26 (ինքնագոլ)


