Logo

ԱԱԱ. «Բավարիան» հաղթեց «Բոկա Խունիորսին» և փլեյ-օֆֆում է

10:14 / 21.06.2025Ֆուտբոլ
null

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի երկրորդ տուրում «Բավարիան» 2-1 հաշվով հաղթեց «Բոկա Խունիորսին»։

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմի հաղթական գոլն 84-րդ րոպեին խփեց Մայքլ Օլիսեն։

Մյունխենյան գրանդը երկրորդ հաղթանակը տարավ, 6 միավոր ունի, խմբի առաջատարն է և դուրս եկավ փլեյ-օֆֆ։ 4 միավորով երկրորդը «Բենֆիկան» է։ «Բոկա Խունիորսը» վաստակել է 1 միավոր, իսկ նորզելանդական «Օքլենդ Սիթին» երկու խաղում էլ պարտվել է։

Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երկրորդ տուր

C խումբ

«Բավարիա» (Գերմանիա) - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)` 2-1

Հարի Քեյն, 18, Մայքլ Օլիսե, 84 - Միգել Մերենտիել, 66

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ