Logo

ԱԱԱ. «Բավարիան» գոլառատ խաղում հաղթեց «Ֆլամենգոյին» ու քառորդ եզրափակիչում է

02:05 / 30.06.2025Ֆուտբոլ
null

Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում «Բավարիան» գոլառատ պայքարում 4-2 հաշվով հաղթեց «Ֆլամենգոյին»։

Մյունխենյան գրանդից դուբլ գրանցեց Հարի Քեյնը, մեկ գոլ խփեց Լեոն Գորեցկան, իսկ մրցակցի կիսապաշտպան Էրիկ Պուլգարը գնդակն ուղարկեց սեփական դարպասը։

«Բավարիան» մրցաշարի քառորդ եզրափակիչում է, որտեղ հուլիսի 5-ին կմրցի «Պարի Սեն-Ժերմենի» դեմ։

Աշխարհի ակումբային առաջնություն, 1/8 եզրափակիչ

«Ֆլամենգո» (Բրազիլիա) - «Բավարիա» (Գերմանիա)` 2-4

Ժերսոն, 33, Ժորժինյո, 55 (11մ) - Էրիկ Պուլգար, 6 (ինքնագոլ), Հարի Քեյն, 10, 73, Լեոն Գորեցկա, 41

Աշխարհի ակումբային առաջնության հանդիպումները, սկսած փլեյ-օֆֆից, հեռարձակվում են Fast Sports հեռուստաալիքների ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ