Logo

ԱԱԱ. A խմբում կրկին գոլազուրկ ոչ-ոքի, «Բոտաֆոգոյի» հաղթանակը

10:17 / 16.06.2025Ֆուտբոլ
null

Աշխարհի ակումբային առաջնության A խմբի երկրորդ խաղում նույնպես գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի. «Պալմեյրասն» ու «Պորտուն» չպարզեցին հաղթողին։

Այս խմբի մյուս խաղում 0-0 հաշիվն էին գրանցել «Ալ Ահլին» (Եգիպտոս) և «Ինտեր Մայամին» (ԱՄՆ)։

Երկրորդ տուրում կկայանան «Ինտեր Մայամի» - «Պորտու» և «Պալմեյրաս» - «Ալ Ահլի» հանդիպումները։

B խմբի երկրորդ խաղում «Բոտաֆոգոն» 2-1 հաշվով հաղթեց «Սիեթլ Սաունդերսին»։

Խմբի առաջատարը ՊՍԺ-ն է, որն իր առաջին խաղում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։

Երկրորդ տուրում փարիզյան թիմը կհանդիպի «Բոտաֆոգոյին», «Աթլետիկոն»` «Սիեթլին»։

Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, առաջին տուր

A  խումբ

«Պալմեյրաս» (Բրազիլիա) - «Պորտու» (Պորտուգալիա)` 0-0

B խումբ

«Բոտաֆոգո» (Բրազիլիա) - «Սիեթլ Սաունդերս» (ԱՄՆ)` 2-1

Ժաիր, 28, Իգոր Ժեզուս, 44 - Քրիստիան Ռոլդան, 75

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ