Logo

ԱԱ. Վահագն Դավթյանը 4-րդն է, Արթուր Ավետիսյանը՝ 7-րդը

20:49 / 07.10.2023Մարմնամարզություն
null

Վահագն Դավթյանը Բելգիայում շարունակվող մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի առաջնության եզրափակիչի օղակների վարժությունում զբաղեցրեց 4-րդ տեղը, իսկ Արթուր Ավետիսյանը նույն վարժությունում 7-րդն էր:

Դավթյանը վաստակեց 14,700, իսկ Ավետիսյանը՝ 14,433 միավոր: 

Քիչ առաջ նժույգթափեր վարժությունում 4-րդ տեղն էր զբաղեցրել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչ է դուրս եկել նաև Արթուր Դավթյանը, որը նվաճել է նաև Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Նա հենացատկի եզրափակիչում ելույթ կունենա հոկտեմբերի 8-ին։

Լուսանկարը՝ ՀՄՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա