Logo

ԱԱ․ Ծանրամարտի Հայաստանի հավաքականն առաջինն է թիմային հաշվարկում

11:52 / 18.09.2023Ծանրամարտ
null

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը վարկանիշային միավորներով առաջին տեղն է գրավել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում կայացած աշխարհի 88-րդ առաջնությունում։

Հայ ծանրորդները երկամարտում նվաճել էին երկու մեդալ։ Վարազդատ Լալայանը (+109 կգ) կարիերայում երկրորդ անգամ դարձել էր աշխարհի փոխչեմպիոն, իսկ Գոռ Սահակյանը (67 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) գրավել էր 4-րդ տեղը, Հակոբ Մկրտչյանը (96 կգ) 6-րդն էր, Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ)՝ 10-րդը, Սամվել Գասպարյանը (102 կգ)՝ 4-րդը, Գարիկ Կարապետյանը (102 կգ)՝ 5-րդը, Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ)՝ 5-րդը, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) զրո էր ստացել հրում վարժությունում։

Կանանց Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 5 ծանրորդով ու ելույթն ավարտել առանց մեդալի։ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) զբաղեցրել էր 6-րդ տեղը, Լիանա Գյուրջյանը (81 կգ)՝ 13-րդը, Տաթև Հակոբյանը (87 կգ)` 5-րդը, Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ)՝ 6-րդը, իսկ Իզաբելա Յայլյանը (55 կգ) զրո էր ստացել պոկում վարժությունում։ 

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային էր Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։

Փարիզյան հեռանկարներ. IWF-ի ճակատագրական որոշումները հայկական ծանրամարտի համար

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա